ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու բարձրաստիճան սպաների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողների կամավորների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի:

«Հայոց բանակը և Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը ծանր փորձության միջով են անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Այս դառնության միջավայրում չպետք է մոռանանք այն սխրանքները, հերոսությունները, որ հանուն Հայրենիքի իրականացրել են բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Մենք այսօր պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում, և մենք պետք է կարողանանք նայել ապագային: Պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն: Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ չենք այնպես արել այս ընթացքում, որ մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր լիներ: Այս հարցերին պետք է առերեսվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է լինելու առաջիկա անելիքը: Նա արձանագրեց, որ այս անելիքը, որպես օրակարգ արձանագրված է, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Այդ աշխատանքը փաստացի սկսել է իրականացվել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի բան ակնհայտ է, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը:

Հայերեն English Français Русский

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ