Արցախ

Գարեգին Բ-ն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին հնարավոր ջանքերը գործադրում է` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- ասաց կաթողիկոսը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ գերիների վերադարձի հարցով ՀԱԵ-ն դիմի Հռոմի պապին, Գարեգին Բ-ն նշեց, որ իրենք քննարկում են այդ հարցը և պատշաճ քայլեր ձենարկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում