Գարեգին Բ-ն խստագույնս դատապարտեց Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն խստագույն դատապարտեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գրավված տարածնքերում հայկական եկեղեցիների պղծման դեպքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս խնդրին Գարեգին Բ-ն անդրադարձավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Բնականաբար, մենք խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտող խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»,- նշեց Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին` Կիրիլ պատրիարքին, այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որ Դադիվանքը շարունակի իր ծառայությունն ու առաքելությունը:

Հայերեն العربية English

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր