Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահ  վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահ  վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում