ԱՄՆ-ում 120-ից ավելի մարդու մեղադրել են հունվարի 6-ին անկարգությունների կազմակերպման մեջ. CNN

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման եւ Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների: Այդ մասին, ինչպես հունվարի 22-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, արդարադատության նախարարությունը իրազեկել Է նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեղադրանքների բնույթը փոփոխվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք ապօրինի նեթափանցումից մինչեւ հարձակում ոստիկանների վրա: Որոշ ամբաստանյալների, նշում Է հեռուստաընկերությունը, մեղսագրվում են նաեւ ավելի լուրջ արաքներ. դավադրության կազմակերպում եւ բռնի գործողությունների կատարման սպառնալիքներ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նոր վարչակազմին ծանուցել են, որ «կասկածյալների «համազգյին որոնումներկը» կշարունակվեն: Այդ ջանքերի շրջանակներում Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողության բյուրոն այս շաբաթ մինչեւ 75 հազար դոլար ավելացրել են պարգեւն այն ինքնաշեն ռումբերի մասին տեղեկատվության համար, որոնք հունվարի 6-ին հայտնաբերվել են Կապիտոլիումի մերձակայքում: Վարձատրման գումարի աճն, ինչպես կարծում Է CNN-ը, վկայում Է, որ իրավապահ մարմիննները մինչ օրս չեն գտել այն հանցագործների հետքը, որոնք պայթուցիկ սարքեր են պատրաստել եւ դրանք հասցրել Վաշինգտոն: Վերջինս թույլ Է տալիս ենթադրել, որ դրա մասնակից մարդիկ լավ մտածել են իրենց գործողության կազմակերպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկում. տարհանվել է 27 բնակիչ

Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ

Եվրոպական ինդեքսներ - 07/02/25

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 07/02/25