Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը կրթության որակի բարձրացման, արհեստավարժ կադրերի պատրաստման և երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, և պետությունը ջանքեր չի խնայելու մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին աջակցելու հարցում։ Նախագահ Հարությունյանի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանի հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կազատվեն ուսման վարձ վճարելու բեռից, իսկ վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար` խոստանալով առաջիկա ժամանակահատվածում ներկայացնել բուհի ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիր։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում