Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն Русский