Արցախում ընտանիքների աջակցությունն առարկայական դարձնելու համար լայնածավալ ծրագիր է մեկնարկում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

«Ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի միջոցով արձանագրելու ենք Արցախում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները։

Դա հնարավորություն կտա աջակցել ընտանիքի հզորացմանը՝ որպես պետության զարգացման գլխավոր գործոն։ Այդ նպատակի համար մեզ անհրաժեշտ են 60-70 գործընկերներ-կամավորներ: Նրանք կվերապատրաստվեն և կիրականացնեն հետևյալ աշխատանքները՝ կարիքների արձանագրում և հավաքագրում՝ հարցումների միջոցով, տվյալների մուտքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և վերլուծություն։ Հրավիրում ենք ակտիվ, բանիմաց, հմուտ անձանց, ովքեր կգործեն որպես՝ հարցազրուցավարներ, տվյալների մուտքագրող, թիմ լիդերներ և թիմ լիդերների լիդերների ղեկավար։

Աշխատանքն իրականացվելու է Արցախի բոլոր շրջաններում։ Փնտրում ենք գործընկերներ բոլոր վարչական շրջաններից։ Հիմնական պահանջներն են՝ հայերեն, ռուսերեն (գերազանց)և անգլերեն (բավարար) լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, մարդկանց հետ շփվելու ճկունություն։ Լավագույնս իրենց դրսևորած կամավորները հետագայում հնարավորություն կունենան համալրել նախարարության սոցիալական աշխատողների կազմը։

Դիմելու համար կոնտակտային տվյալները և կարճ CV-ն անհրաժեշտ է ուղարկել նախարարության էլ․հասցեին՝ mss.nkr@mail.ru, մինչև ընթացիկ տարվա հունվարի 26-ը»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել