Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ Ազգային ժողովում պետք է քննարկվի միայն վարչապետի հրաժարականի հարցը

1 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ Ազգային ժողովում պետք է քննարկվի միայն վարչապետի հրաժարականի հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ խորհրդարանում պետք է քննարկվի միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց հունվարի 18-ին գումարված նիստի ընթացքում:

«Սա կեղծ օրակարգ է: Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և այստեղ, այս խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է փոխել Ադրբեջանի հետ բանակցող գլխավոր անձին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում