1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջատար Հովիկ Հայրապետյանն այս տուրում կիսեց միավորը Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մակարյանի հետ, սակայն վաստակած 6 միավորով մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը: Երկրորդ տեղում Ռուսաստանից Սերգեյ Լոբանովն է, իսկ եռյակը եզրափակում է Ռուդիկ Մակարյանը:
Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10 երիտասարդ շախմատիստներՀայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից ևԻրանից: