«Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի և մի խումբ այլ անվանի հայ արվեստագետների աշխատանքներ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ներկայացվելու են «Կամք, իմաստություն, սեր» խորագրով ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում:

Արդի հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվելու են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված աշխատանքներ:

Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության արժեքներով»: Նույն օրը տեղի կունենա նաև Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան