ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հունվարի 13-ին հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արդրեբջանի Հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, լսել ընդհանուր գծերով բարձրացվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, անմիջական հաղորդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով:

Առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիներին հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով ՀՀ զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում ՀՀ զինվորական դատախազությունում, որը կայացել է հաջորդ օրը՝ հունվարի 14-ին:

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին և հարազատներին ընդունել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երևանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ:

Քաղաքացիները ներկայացրել են պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների տարբեր ուղղություններում ԱՀ ՊԲ առանձին ստորաբաժանումների, հրամանատարական կազմի գործողությունների, պատերազմի ընթացքում զորքերի կառավարման, սպառազինության և զինամթերքի մատակարարման՝ իրենց գնահատմամբ պարզման ենթակա կոնկրետ իրավիճակներ և հանգամանքներ, կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացի տևականության, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների բարդությունների վերաբերյալ:

ՀՀ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունը արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնանմանրամասն քննության առարկա:

Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել