Հասարակական

Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը

1 րոպեի ընթերցում

Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Եռաբլուր պանթեոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օրենքի նախագիծը Բաբաջանյանը դրել է շրջանառության մեջ:

«Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձևավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` ՀՀ պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը»,- ասված է օրենքի նախագծում:

Արման Բաբաջանյանը հավելել է, որ Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում