Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ և ներկայացրել իրենց խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին Արցախ չուղարկեն ծառայության, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ: Նրանք հանդիպել են Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ:

Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողներին պատմել է, որ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է՝ իրենց երեխաները պետք է գնան, որ մյուս ժամկետային զինծառայողները կարողանան վերադառնալ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչը նաև գրի է առել ծնողների ներկայացրած խնդիրները և խոստացել, որ կպատասխանեն բոլոր հարցերին:

Զինծառայողների ծնողները նշել են, որ հանդիպման արդյունքը իրենց չի բավարարել, ուստի կշարունակեն իրենց բողոքի ակցիաները:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել