Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, առողջացել է 932, մահացել 14 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161 794 դեպք, որոնցից 148 893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606 809 թեստավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում, մեկ օրում կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք, գրանցվել են 932 առողջացում և 14 մահվան դեպք:

Մեկ օրում արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է:

Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է ՀՀ-ում 2020թվականիմարտի16-ին հայտարարված և մինչև 2021թվականիհունվարի11-ըերկարաձգվածարտակարգդրությանժամկետըևս 6 ամսով երկարաձգելու մտադրության մասին: Որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը:
Հայերեն English Français Русский

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը