Հասարակական

Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

1 րոպեի ընթերցում

Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանq ցանկանում են տեղեկանալ, թե որտե՞ղ են ծառայությունն իրականացնելու իրենց երեխաները:

Ակցիային մասնակցող ծնողները դեմ են, որ իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախի Հանրապետություն և խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների տեղաշարժը: Նրանք միաժամանակ նշում են, որ իրենց երեխաները չեն խուսափում ծառայությունից:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւր են տեղափոխում զինծառայողներին, Ռազմական ոստիկանության սպան նշեց, որ զինծառայողներին տանում են իրենց ծառայության վայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում