Քննչական կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին:

Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշել է. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:

Հայերեն English Français

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին