Մշակույթ

«Ես քո սիրով…». PROJECT LA-ը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության հիման վրա երգ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

«Ես քո սիրով…». PROJECT LA-ը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության հիման վրա երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Սիլվա Կապուտիկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է մեծն բանաստեղծուհու «Ես քո սիրով, դու՝ ուրիշի» ստեղծագործության հիման վրա երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Ճանապարհելով չարաբաստիկ 2020-ը՝ վերաարժևորենք մեր նահատակների սխրանքը, ովքեր չուրացան հայրենիքը, ազգն ու հավատը։ 2021-ին մաղթենք մեզ ապրել սիրով ու միասնական, խաղաղ ու ապահով երկրում, փորձենք շենացնել մեր երկիրն ու գնալ մեր արդար երազանքների հետևից։ Պայծառ տարի՝ բարեպաշտ հայերիս»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ:

Մենակատարը Գոռ Սուջյանն է, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, խոսքերը՝ Սիլվա Կապուտիկյանի, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է:

PROJECT LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է: PROJECT LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում