Նախագահի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում ՀՀ-ի և երկրի քաղաքացիների շահերի ներկայացման հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության իրավական գործընթացները և միջազգային ատյաններում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել այդ ուղղությամբ ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերին: