Մեծ Բրիտանիայում հայտարարել են COVID-19-ի եւս մեկ նոր հիմնամանրԷի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է COVID-19 կորոնավիրուսի եւս մեկ նոր հիմնամանրԷ, որը երկիր Է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

«Այդ նոր տեսակն անհանգստություն Է առաջացնում, որովհետեւ այն ավելի ինտենսիվորեն Է փոխանցվում, եւ ավելի ուժեղ Է մուտացիայի ենթարկվել ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հիմնամանրԷից»,-Հանքոքի խոսքը մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները: Նախարարը նաեւ հայտնել Է, որ Բրիտանիան դադարեցնում Է ավիաչվերթների ընդունումը ՀԱՀ-ից: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ բրիտանական առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, վիրուսի նոր հիմնամանրԷն, որը Անգլիայի հարավ-արեւելքում հայտնաբերվել Էր դեռ սեպտեմբերին, 70 տոկոսով ավելի վարակիչ Է, քան COVID-19-ի մյուս տարատեսակները:

Սակայն դեռ տեղեկություններ չկան, որ այն ավելի մահացու Է: Ներկայում հետազոտություն Է անցկացվում, որպեսզի ավելի լավ հասկանան, թե որքանով Է այն արագ տարածվում, եւ դա կապված Է արդյոք բուն հիմնամանրԷի կամ տարբեր գործոնների համակցության հետ: Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել կիրակի օրվանից առավել խիստ՝ 4-րդ մակարդակի սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Լոնդոնի եւ Անգլիայի գրեթե ողջ հարավ-արեւելքի բնակիչների տեղաշարժման նկատմամբ: Դեկտեմբերի 20-ին մի շարք երկրներ սկսել են փակել սահմանները Մեծ Բրիտանիայից ժամանողների համար այն բանից հետո, երբ հայտարարվել Է Լոնդոնում եւ Հարավային Անգլիայում COVID-19-ի նոր հիմնամանրԷի հետ կապված սահմանափակումների խստացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский