Երևանում 2021-ին 100 վերելակ կփոխվի և որոշ շենքերում դրանք կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն առաջիկա օրերին պատրաստվում է հայտարարել 2021 թվականին Երևանի բարձրահարկ շենքերում 100 վերելակի փոխարինման մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ընթացքում կվերագնահատենք մեր հնարավորությունները և միգուցե այս 100 վերելակը դառնա 200: Այս շաբաթ 100 վերելակի մրցույթը դրվում է: Այս տարի 500 վերելակի փոխարինման համար արդեն մրցույթը կա և աշխատանքները տարվում են: Այս պահին մենք ունենք 304 վերելակ, որոնք արդեն փոխարինվել են, անցել են ԱԻՆ-ի փորձաքննությունը և շահագործվում են: Կա նաև 175 վերելակ, որոնք փոխարինված են, սակայն փորձաքննություն դեռ չեն անցել: Կապալառուն խոսք է տվել, որ մինչև Ամանոր այդ 175-ը նույնպես կհանձնվեն շահագործման: Մնացած 21-ը կտեղադրվի հունվարի սկզբին և կավարտեն մինչև նույն ամսվա 15-ը»,- նշեց Մարությանը:

Նա ընդգծեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ խոսել է ու վերջինիս խնդրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ տղաների ցուցակը:

Մարությանը շեշտեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով այդ տղաների շենքերում վերելակներ են նախատեսում տեղադրել, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ:

Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլն 145 հազար 6 հարյուր դրամ:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս