Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցի հիշատակի միջոցառում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ին Երևանի Կապույտ մզկիթի միջոցառումների սրահում տեղի ունեցավ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի հիշատակի արարողություն:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանԱբբաս ԲադախշանԶոհուրին, որն իր խոսքումանդրադառնալով նահատակ Սոլեյմանիի անհատականության հիմնական առանձնահատկություններին ՝ նշեց, որ պետք է տեսնել, թե Իրանի ազգային հերոսի որ հատկություններն են ստիպել թշնամուն հակառակ բոլոր միջազգային կանոնների իրականացնել այս հուսահատ սպանությունը. ամենից առաջ նա չափազանց անկեղծ ու ազնիվ էր, մարդասեր և հոգատար հասարակ ժողովրդի վշտի հանդեպ, անկեղծ էր և օրինակելի համարձակությամբ ու համեստությամբ ահաբեկիչներից հասարակ ժողովրդի անվտանգության ապահովմանը միտված իր բոլոր գործողություններն անում էր լոկ Աստծո գոհունակությանն արժանանալու համար՝ առանց որևէ գնահատականի ակնկալիքի, ուստի և արժանացել է «Սրտերի հրամանատար» տիտղոսին:

Միջոցառման երկրորդ բանախոս՝ ԻԻՀ ազգային ժողովի հայկական համայնքի նախկին ներկայացուցիչ դոկտոր Կարեն Խանլարին էլ , անդրադառնալով Իրաքի եզդիներին և Սիրիայի հայերին մատուցած գեներալ Սոլեյմանիի ծառայությանը, նշեց, որ դա շատ է արժևորվել հայերի կողմից, և անգամ հիշեց թե ինչպես էին մի քանի հայ երիտասարդներ իրեն հատուկ խնդրել՝ ԻԻՀ ազգային ժողովի նիստերի ժամանակ գեներալ Սոլեյմանիին հանդիպելիս փոխանցել իրենց երախտիքն ու ջերմ ողջույնները, և նա մեծ սիրով՝ իբրև հայ համայնքի ներկայացուցիչ, հայ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչի սրտից բխած այդ խոսքերը փոխանցել է նահատակ Սոլեյմանիին:

Հաջորդիվ, զեկույցով հանդես եկավ քաղաքական փորձագետ Սերգեյ Շաքարյանցը, որը նահատակ Սոլեյմանիին համեմատեց իմամ Խոմեյնիի հետ՝ ավելացնելով, որ և իմամ Խոմեյնին, և նահատակ Սոլեյմանին մի օր կվերածվեն համամարդկային առասպելի, և աշխարհը կճանաչի ու կգնահատի նրանց մեծությունը: Պարոն Շաքարյանցը մատնանշեց, որ Սիրիայի Հալեպի ազատագրումը, որտեղ շատ հայեր են ապրում, անկասկած այդ քաջ բարձրաստիճան մարդու զոհաբերությունների շնորհիվ հնարավոր դարձավ, և հենց նա հայերին վերադառնալու հնարավորություն տվեց:

Միջոցառման վերջին բանախոսը` ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Մասուդ Սադեղին, անդրադառնալով նահատակ Սոլեյմանիի ընտանիքի ներկայությամբ Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ՝ իմամ Խամենեիի հայտարարություններին, ասաց, որ նահատակ Սոլեյմանիին ներկայացնելու արժանի Իրանի հոգևոր գերագույն առաջնորդը՝ իմամ Խամենեին, նահատակ Սոլեյմանիին համարում է իսլամական Ումմայի (հասարակության կազմավորման իսլամական մոդելի) հերոս, քանի որ իր գործողություններով և նահատակությամբ նա դարձավ իսլամական աշխարհում դիմադրության զարթոնքի և մոբիլիզացման ծածկագիրը: Եվ նրա ապրած ճիշտ կյանքի արդյունքում այսօր տարբեր երկրներում նրան հարգում, պատվում, նրա պատվին հիշատակման միջոցառումներ են կազմակերպում, լուսաբանում և տարածում՝ գեներալի անունն ու հերոսությունների մասին պատմությունները: Գեներալ Սոլեյմանին, փաստորեն, իր ապրած կյանքով ժողովրդներին սովորեցրեց չարիքի դեմ պայքարի ու դիմադրության լավագույն մեխանիզմը՝ վերածվելով էտալոնի այդ պայքարում:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի պատրաստած Ղասեմ Սոլեյմանիի՝ ժամանակակից ազգային հերոսի կերպարի մասին պատմող հոլովակի պրեմիերան: Մոհամմադ Մասուդ Սադեղին հույս հայտնեց, որ նահատակ Սոլեյմանիի տարեդարձի նախօրեին ստեղծված այս հոլովակը լայն տարածում կգտնի հայ-իրանական մեդիատիրույթում:

Նյութը տրամադրեց Արմինա Սարգսյանը

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում