Հասարակական

Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ

2 րոպեի ընթերցում

Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ: «Արմենպրես»-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից:

«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից:

Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել ՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում