Արցախ

Արայիկ Հարությունյանն այցելել է Հայրենիք վերադարձած և բուժվող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն այցելել է Հայրենիք վերադարձած և բուժվող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Բժիշկները վստահեցրել են, որ տղաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նրանք պարտադիր պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում