Նախագահ Սարգսյանն «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհված նվիրյալների անմահ հիշատակը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է.«Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Հայերեն العربية Français Русский

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ