Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

10) քաղաքաշինության նախարարություն.

11) ֆինանսների նախարարություն:

Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

4) ոստիկանություն.

5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Հայերեն Русский

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր