Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ ողջույնները: Դեսպանը շեշտել է, որ իր գիտելիքներն ու եռանդը կծառայեցնի երկու երկրների ավանդական բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգացնելուն և դրանց նոր որակ հաղորդելուն:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում կա չիրացված մեծ ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության ընդլայնմանն արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, սննդի անվտանգության և այլ ոլորտներում: Խոսվել է նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում