Քաղաքականություն

Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն

2 րոպեի ընթերցում

Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիայի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը, եթե այո, ապա ինչ մանրամասներ են պարզվել, եթե ոչ, ապա ինչու չի հարցաքննվել: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:

Նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել։

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում