Արցախ

Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք»-ի նախագահի պաշտոնից 

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք»-ի նախագահի պաշտոնից 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է դեկտեմբերի 16-ին հղված ուղերձում:

«Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ»,- պարզաբանել է Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում