Տնտեսություն

ԿԲ-ն կանխատեսում է չաշխատող վարկերի աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ համավարակի և պատերազմի արդյունքում Հայաստանում չաշխատող վարկերը կարող են ավելանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե բանկային համակարգից տեղեկություններ են գալիս, որ վարկերի չվերադարձելիության խնդիր է առաջացել:

«Այո, մենք այդ խնդիրն արձանագրել ենք: Տնտեսությունն այս տարի սկսեց կորոնավիրուսի համավարակով, հետո՝ պատերազմ, պատերազմից հետո որոշակի անորոշության փուլում ենք ՝մարդկանց սպասումների հետ կապված: Ամեն դեպքում որոշակի վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել»,-ասաց Գալստյանն ու վստահեցրեց, որ ԿԲ-ն այդ հարցն անընդհատ պահում է իր ուշադրության կենտրոնում:

Բանկերի հետ, ըստ էության, ԿԲ-ն ամենօրյա աշխատանքային ռեժիմում է: «Չաշխատող վարկերի մասով հրապարակված վերջին թիվը եղել է 6.7 տոկոս: Մեր ակնկալիքն այն է, որ այդ թիվը կարող է աճել ընդհուպ մինչև 10 տոկոս: Դա գնահատական է, որը ծնվել է որոշակի հետազոտության արդյունքում»,-ասաց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ այդ մտավախությունը կա, սակայն ԿԲ-ն դրան հետևում է: Այս պահի դրությամբ ֆինանսական կայունության տեսանկյունից, սակայն ԿԲ-ն էական ռիսկեր չի տեսնում: Գալստյանը կարծում է, որ կապիտալն այս պահի դրությամբ բավարար է՝ կլանելու հնարավոր պոտենցիալ ռիսկերը:

Հայերեն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին