Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առաձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք առաջարկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում