Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրակաացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է կայացվել նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում