Թուրքիան պետք է դուրս բերի իր ԶՈՒ անձնակազմն ու ահաբեկիչներին ԼՂ հակամարտության գոտուց. Այվազյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը անհրաժեշտություն է տեսնում, որ Թուրքիան դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց դեկտեմբերի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:

«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից»,- ասաց Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:

«Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- նշեց Արա Այվազյանը:

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ պատերազմ էր սանձազերծել Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով