ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչը բիզնեսին տրվող պետական աջակցության թիրախը փոխելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի նախագահՌուբեն Օսիպյանը կարծում է, որ պետք է փոխել բիզնեսին պետական աջակցության տրամադրման թիրախը՝ աջակցելով գրագետ, շահութաբեր բիզնեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օսիպյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը վատթարանալու է: Աշխատանքային ռեսուրսների, աշխատակիցների խնդիր կա: Նաև մոտիվացիայի խնդիր ենք տեսնում»,-ասաց Օսիպյանը:

Նրա կարծիքով՝ պետք է իրավիճակին սթափ նայել: «Ասոցիացիայի դիրքորոշումը հետևյալն է՝ հիմա մեղավոր փնտրելով՝ ամեն մեկս մեր վրայից կարծես խնդիրը բարդում ենք ուրիշի վրա: Բոլոր միություններում, օղակներում թերացումներ եղել են, և պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում անել»,-ասաց նա:

Օսիպյանը նկատեց, որ նախկինում տարածված էր տեսակետ, թե պետք է պետական աջակցություն ապահովել մի կերպ գոյատևող բիզնեսներին, որ դուրս չգան շուկայից: Նրա կարծիքով՝ հիմա պետք է թիրախը փոխվի: «Պետք է աջակցել արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, արտահանման միտված բիզնեսներին, որ նրանք շուկայում իրավիճակը փոխեն և դառնան մոդել՝ մյուս բիզնեսների համար»,-ասաց Օսիպյանը:

Նրա կարծիքով՝ թե նախկինում, թե հիմա Հայաստանը հնարավորությունների երկիր է, շատ բան դեռ արված չէ, պետք է հետևել միջազգային հաջողված փորձերին: «Եթե նախկինում որոշ մարդկանց համար կարող էր ընդունելի լինել աշխատակցին չգրանցելը, աշխատավարձի չափը լրիվ չգրանցելը, հարկերից խուսափելը, հիմա դա պետք է դառնա անընդունելի»,-ասաց նա ու հավելեց, որ ցանկացած նման առաջարկ ստացող քաղաքացի պետք դիմի աշխատանքի տեսչական մարմին:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը