Սերգեյ Լավրովը Թբիլիսիին կոչ է արել իրականացնել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թբիլիսիին կոչ է արել իրականացնել երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն եւ դրանք «կառուցողական հունե մտցնել: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ` Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ նա հիշեցրել է, որ տարեսկզբին «Ռուսաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են արել, որը կարգավորում է մեր փոխգործակցության մի շարք օգտակար հարցեր: Սակայն ամեն ինչ չէ, որ այնպես է ստացվում, ինչպես մտածված էրե: Նողաիդելին հայտարարել է, որ «Վրաստանը մտադիր չէ ԱՊՀ-ի կազմից դուրս գալե: «Մենք ԱՊՀ-ից ոչ մի տեղ էլ չենք գնալու,- ասել է նա:- Անկախ պետությունների համագործակցությունն իրեն չի սպառել, օրակարգում նրա կազմից որեւէ երկրի դուրս գալու եւ, առավել եւս, նրա արձակման հարց դրված չէե: Նողաիդելին նաեւ ընդգծել է, որ Հարավային Օսիայի հակամարտության կարգավորումն «անհնարին է առանց տարածաշրջանի ապառազմականացման գործընթացում Ռուսաստանի աջակցությանե: Նա նշել է, որ կարգավորման առաջին փուլը «պետք է լինի ծանր զինատեսակների, զրահատեխնիկայի դուրսբերումըե: «Մենք պատրաստ ենք Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում Հարավային Օսիային տրամադրել ամենալայն ինքնավարությունե,- հայտարարել է վարչապետը:

Հայերեն

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին