Սպորտ

«Վահագնի Սիթի»-ն բասկետբոլի առաջնության առաջատարն է

1 րոպեի ընթերցում

«Վահագնի Սիթի»-ն բասկետբոլի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացել են 13-րդ տուրի հանդիպումները և Ա լիգայի առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է, որն ունի 23 միավոր: 2-3 տեղերը համապատասխանաբար կիսում են «Ուրարտու»-ն և «Մադ Ֆոքս»-ը, որոնք ունեն 21 միավոր: 19 միավոր ունի «Դվին»-ը, իսկ հնգյակի վերջում «Սուպերսոնիքս»-ն է (18 միավոր): 6-7-րդ տեղերը կիսում են «Էրեբունի»-ն և ԲԿՄԱ-ն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Կիլիկիա»-ն:

Հաջորդ տուրի խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 26-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում