Ղարաբաղյան հիմնահարց

ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

«Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, դատելով ամենից, պահպանվում է այս փուլում»,- ասել է նա:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ, ներգրավվել են 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում