Հասարակական

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշում կայացվեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- նշեց Նազարյանը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում