Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը, 2020-ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է 1 տրլն 744 մլրդ 942.4 մլն դրամ (ընթացիկ գներով), որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 9.1%-ով, իսկ 2020-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել 38.6%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1 212 ԱՄՆ դոլար։

2020-ի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ՝ 17.1% բաժինն ունեցել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղը՝ նախորդ եռամսյակի 10.8%-ի դիմաց։ Երկրորդ ամենամեծ բաժինն ունեցել է մշակող արդյունաբերության ճյուղը՝ 12% (2020-ի երկրորդ եռամսյակում՝ 12.6%), երրորդը՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտն է՝ 10.7% (10.8%), որին հաջորդում են շինարարության ճյուղը՝ 7.3% (4.8%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 6.8% (6.7)։ Իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2020-ի երրորդ եռամսյակում կազմել է 6%, նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 7.8%։

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում