Գյումրիից նոր ընտանիքներ մեկնեցին Արցախ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ դեռ անցած շաբաթ 45 անձ էր մեկնել, իսկ նոյեմբերի 23-ին՝ ևս 57 քաղաքացի:

Արցախ վերադառնալու ցանկություն հայտնում են ոչ միայն այն ընտանիքները, որոնց տները պահպանվել են, այլ նաև նրանք, ովքեր այլևս օթևան չունեն: Արևիկ Հակոբջանյանը Սղանախից է, հիմա ընտանիքի հետ մեկնում է Ստեփանակերտ: «Գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ կմնանք, կտեսնենք: Գնացողների հետ խոսել ենք, ասում են նորմալ է,- նշում է տիկին Արևիկն ու ավելացնում,- չորս երեխայի հետ եմ գնում՝ դժվար կլինի, բայց մեր հողն այնտեղ է»:

Մայիլյանները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալ: «Լավ է լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը ետ բերել: Երկու կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: Յոթ ազգ մեկ ազգի՝ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս ու տեղս լիքը ստիպված թուրքին եմ թողել, բայց, ոչինչ, նորը կստեղծենք»,- ասում է Սպարտակ Մայիլյանը:

Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Պատասխանատուները վստահեցնում են՝ Արցախմեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան