Պաշտոնական

ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 22-ին մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը։ «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված հիշատակի արարողությանը: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով։

Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը զրուցել է զոհված զինծառայողների ծնողների, զինվորականների ու ազատամարտիկների հետ, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում