Հասարակական

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի կայքէջը, հատուկ տրանսպորտով կտեղափոխվեն շինարարական նյութեր ՝ սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար:

«Նախարարությունը կազմել է երկու ավտոշարասյուն, որոնք կբերեն հումանիտար օգնություն Ստեփանակերտ: Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ: Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում շենքերին պատճառված վնասների չափերը: Ներկայումս ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան շենքեր եւ ավելի քան 220 սոցիալապես նշանակության օբյեկտներ»,- նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ՌԴ ԱԻՆ վարչության շարժական կետի կապի մասնագետները տեղի փրկարարների հետ համատեղ Ստեփանակերտում տեղադրել են ռուս փրկարարների խմբերին ռադիոկապով ապահովելու համար հատուկ սարքավորում:

ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ խումբը Ստեփանակերտում աշխատում է նոյեմբերի 16-ից:

Հայերեն Русский

Բայդենը BBC-ին տված բացառիկ հարցազրույցում քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով ներկայացրել է կառուցապատման թույլտվություններ ստանալու հիմնական քայլերը

2025-ի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրում. ԳԹԿ դիտարկումները

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարելիք այցը

Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրներ նոր չվերթներ մեկնարկելու մասին

Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել