Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 3 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Դիվանագետը նշել է, որ Քարվաճառի շրջանից Հայաստան են վերադառնում մեծ թվով բնակիչներ:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում