ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ ներկա իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր:

Հայերեն English Français Русский