Արցախում մեկնարկել են շենք-շինություններին պատճառված վնասի գնահատման և վերականգնման աշխատանքները 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում շենք-շինություններին պատճառված վնասը գնահատելու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմվել է 6 աշխատանքային խումբ, որին ընդգրկվել են Արցախի քաղաքաշինության նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի պատասխանատուները, ինչպես նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողությունները, կատարվում են գույքագրման և վնասների չափագրման աշխատանքներ: Այսօրվանից այդ աշխատանքները մեկնարկել են»,- ասաց Թադևոսյանը՝ հավելով, որ դեռ չունեն տվյալներ, թե որքան է կազմում ընդհանուր վնասը:

Թադևոսյանը նշեց նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերում, որպեսզի կարճ ժամանակում գույքային վնասները վերացվեն:

«Երեկ նրանք հայտարարեցին, որ անհրաժեշտ շինանյութը կարճ ժամանակում կբերվի, մնում է արագ ավարտել չափագրման աշխատանքերը»,- ասաց Թադևոսյանը:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նույնպես հայտնեց, որ այդ աշխատաքներն արդեն մեկնարկել են, զուգահեռ նաև շինարարություն է իրականացվում:

«Որոշ շենք-շինությունների մասով արդեն վնասի չափը գնահատվել է, և պետք է կազմակերպվեն շինարարական աշխատանքները: Քանի որ ընդհանուր գույքային վնասի ծավալները մեծ են, դեռ հաշվարկը չի ավարտվել, այդ պատճառով վերջնական տվյալներ չունենք»,- ասաց Սարգսյանը:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի խոսքով` իրենց այդ հարցում աջակցում են թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան շինարարական կազմակերպությունները:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան