ԱՄՆ Նեվադա նահանգի Քլարքի մարզը ճանաչել է Արցախի անկախությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Քլարքի մարզի կառավարության շենքում տեղի ունեցած նիստին մասնակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Փաստաթուղթը հեղինակել են Քլարքի մարզի հանձնակատարներ Մայքլ Նեֆթը և Ջասթին Ջոնսը։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում ներկայացրել են Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով պայմանավորված մարդասիրական ճգնաժամը, որում հայտնվել է արցախահայությունը։

«Հռչակագիրը հանձնվեց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ դատի հանձնախմբի Նևադայի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննիսյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև Լաս Վեգասի հայկական եկեղեցիների հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դահլիճում ներկաների թիվը սահմանափակ էր համավարակի արգելքների պատճառով, ուստի բազմաթիվ ամերիկահայեր հավաքվել էին դրսում՝ Քլարքի մարզի հանձնակատաների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման փաստը ողջունելու համար։ Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ Դատի հանձնախմբի Նևադայի կազմակերպության համանախագահ Լենա Հովհաննիսյանին` արդյունավետ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը շաբաթներ առաջ նամակով դիմել էր Նևադայի նահանգի ընտրված պաշտոնյաներին Արցախի Հանրապետության ճանաչման կոչով և համապատասխան հիմնավորումներով»,- ասված է հայտարարությունում:

Քլարքի մարզը Նևադայի խոշորագույն շրջանն է, որտեղ կենտրոնացած է նահանգի 3,8 միլիոն բնակչության մեծ մասը՝ 2,3 միլիոնը։ Մարզը հայտնի է հատկապես զբոսաշրջային համաշխարհային կենտրոն Լաս Վեգաս քաղաքով, որտեղ տարեկան այցելում է ավելի քան 45 մլն զբոսաշրջիկ։ Քլարքի մարզը նաև ամերիկահայ համայնքի խոշոր կենտրոններից մեկն է, որտեղ ապրում է մոտ 20 հազար հայ։

Հայերեն English Русский

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան