Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չգիտի, թե պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչումը կազդե՞ր մարտական գործողությունների վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Եղոյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կարող էր լինել երկու մոտեցում` անհաջողությունների փուլում ճանաչիենք այն, ինչ մնացել էր, կամ սպասենք բեկման և, երբ ուժեղ կլինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Այս երկու մոտեցումներն էլ կարող էին արդյունավետ լինել: Եթե ճանաչեինք, փաստացի ճանաչելու էինք այն, ինչ մնացել է: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որոշ բաներ կարող էր փոխել դեպի լավը կամ դեպի վատը: Մենք փաստացի Արցախը ճանաչել ենք, Արցախին, օրինակ, միջպետական վարկ ենք տրամադրում: Չգիտեմ, թե որքանով դե-յուրե Արցախի ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է հիմա Ազգային ժողով բերվի Արցախի անկախության ճանաչման նախագիծ, Եղոյանը նշեց, որ հնարավոր է, իսկ այդ հարցի շուրջ քննարկումներ, եթե չկան, ապա կծավալվեն:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան