Քաղաքականություն

Թուրքիան ԼՂ հարցում միակողմանի աջակցում է Ադրբեջանին և դա չի թաքցրել․ Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ԼՂ հարցում միակողմանի աջակցում է Ադրբեջանին և դա չի թաքցրել․ Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին ոչ մեկ անգամ ուղիղ խոսել են Ադրբեջանում, թուրքական կողմն էլ երբեք դա չի թաքցրել։ Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին։ Ինչ կարող եմ ես ասել, դա Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է։ Մենք ամեն անգամ դրա մասին խոսում ենք որպես մեկ ընդհանուր ամբողջություն, բայց այստեղ բացարձակապես կոնկրետ իրադարձություններ են, որոնց մենք ականատես ենք լինում, որոնց վկան ենք մենք հիմա»,- ասել է ՌԴ նախագահը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում