Քաղաքականություն

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է․ Պուտին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է։ Հայաստանն անկախ, սուվերեն պետություն է և իրավունք ունի լուծել իր ներքին խնդիրներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետական կառույցները չեն կարող թույլ տալ ներսից հասարակության պառակտում։ Նրա խոսքով՝ պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող նման բան թույլ տալ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա անթույլատրելի է, ոչ արդյունավետ և չափազանց վտանգավոր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում