Արցախ

Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախ ժամանած ՌԴ փրկարարական խմբի ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախ ժամանած ՌԴ փրկարարական խմբի ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»,-գրել է Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում